Margaret

Armenian Tutor
About Margaret

Ես Մարգարիտ Սարգսյանն եմ, արդեն 20 տարի է աշխատում եմ կրթության ոլորտում։ Աշխատանքիս բնույթը փոփոխվել է, բնագավառը՝ ոչ, որովհետև սիրում, հետաքրքրվում եմ ընտրածս ոլորտով։

Մանկավարժական բազմաթիվ մշակումների, հոդվածների, թարգմանությունների հեղինակ եմ։ Անցկացրել եմ մի շարք վերապատրաստումներ հանրապետության ուսուցիչների համար։ Համակարգել տարբեր նախագծեր։

Ինչու եմ դասավանդում, որովհետև սիրում եմ մարդկանց՝ սովորողներիս, կարծում, որ փոխանցելու բան ունեմ, հաճույքով եմ աշխատել, աշխատում երեխաների հետ։

Հիանում, հպարտանում եմ՝ տեսնելով ակտիվ ուսանողներիս գործունեության մեջ, տարբեր հարթակներում։

Ինչպես առաջացավ առցանց դասավանդելու գաղափարը․ սկսեցի զբաղվել մի ծրագրով, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հայ սովորողներ էին ընդգրկված։ Հասկացա, որ կա նման աշխատանքի պահանջարկ։ Ընթացքում տեսա առցանց աշխատանքի արդյունավետությունը, հարմարությունը։

Ինչպես եմ աշխատում Ամեն սովորողի հետ աշխատում եմ անհատապես։ Նախ լսում եմ սովորողին, ծնողին, հասկանում, թե կոնկրետ ինչ ակնկալիքներ ունեն, որքան ժամանակ են ուզում տրամադրել դասընթացին։ Շարադրում եմ իմ մոտեցումները։ Կարևորում եմ, որ սովորողն ընդունի, սիրի ինձ․ այդպես ուսուցման գործընթացը հարթ է անցնում, դրական մթնոլորտում, արդյունավետ։

Ուսումնական նյութերն ամեն պարապմունքից առաջ ինքս եմ պատրաստում՝ օգտվելով առկա գրականությունից, նյութերից, նաև՝ ինքս կազմում։ Էստեղ կարևոր է, թե սովորողն ինչ նպատակով է հայերեն սովորում, ինչ հիմք ունի, ինչ ակնկալիք։

Ինչու եմ կարևորում առցանց ուսուցումը

  • Կարևոր է մեր հայրենակիցների հետ շփումը, նման միասնական հարթակի ստեղծումը
  • լեզվի պահպանության տարածման կարևոր խնդիրը կա
  • լրացուցիչ գումար վաստակելու հնարավորություն է
  • կարողանում ես ինքդ տնօրինել քո ժամանակը՝ պայմանավորվել հարմար ժամերի՝ զուգահեռ ունենալով նաև այլ աշխատանք։
Get In Touch

Have some suggestions or just want to say hi? Our support team are ready to help you 24/7.